Դ. Տոնոյանը Բելգիայի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ-ի և ԼՂՀ-ի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը

Դ. Տոնոյանը Բելգիայի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ-ի և ԼՂՀ-ի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Բելգիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընգրկված էին այդ երկրի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնաթող զինվորականներ:

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեց բանախոսություն՝ «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը» խորագրով:

Մասնավորապես, անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմավարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում