Shell-ը Total-ից անմիջապես հետո սկսել է իրանական նավթի մատակարարումները Եվրոպային. Bloomberg

Shell-ը Total-ից անմիջապես հետո սկսել է իրանական նավթի մատակարարումները Եվրոպային. Bloomberg

 Royal Dutch Shell-ը հուլիսին առաջին 1 միլիոն բարել իրանական նավթը կմատակարարի Եվրոպային՝ դառալով երկրորդ խոշոր ընկերությունը Total-ից հետո, որն Իրանում վերսկսել է նավթի գնումները պատժամիջոցների վերացումից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Bloomberg-ը:

Delta Hellas լցանավը, որը վարձվել է նավթը Եվրոպա հասցնելու համար, պետք է բեռնվի հուլիսի 1-ին, նշել է գործակալության աղբյուրը: Shell-ում տեղեկատվությունը չեն մեկնաբանել:

Total-ն իրանական նավթի գնումները վերսկսել է 2016 թվականի փետրվարին: Ավելի վաղ Եվրոպային նավթի մատակարարման նոր պարտավորագրերի կնքման մասին հայտնել է Իրանի ազգային նավթընկերության միջազգային գործերով գործադիր տնօրեն Մոսհեն Գամսարին: Նա հավաստել է, որ, բացի Tot al-ի հետ համաձայնագրից, արդեն արտահանման պարտավորագրեր են գործում Հունաստանի Hellenic Petroleum ընկերության, «Լուկօյլի» եւ Իսպանիայի Cepsa ընկերության հետ:

Mehr գործակալությունը մեջբերում է կատարել Իրանի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքից, ով հայտարարել է, որ Shell-ը կարող է Իրանից նավթի ներմուծումը վերսկսել ավելի վաղ մատակարարված նավթի դիմաց իր պարտքի վճարումից հետո: Ընկերությունը մարտ ամսին մարել է Իրանի հանդեպ իր պարտքի մեծ մասը՝ Իրանի ազգային նավթընկերությանը վճարելով 1,9 միլիարդ դոլար՝ նավթի վճարումներից իրանական ակտիվներում արգելափակված 2,1 միլիարդ դոլար ընդհանուր գումարից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում