Գարեգին Բ կաթողիկոսը նոր նշանակումներ է արել
09/06/2016 17:29
![Գարեգին Բ կաթողիկոսը նոր նշանակումներ է արել](https://times.am/v3/wp-content/uploads/2016/06/648ed5629ec25f7373a15b331e6f97d6.jpg)
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան Եկեղեցական ժողովական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հովվական պարտականություններից, հետայսու շաբաթ և կիրակի օրերին կծառայի Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում