Իտալիայում Հոլոքոստի ժխտման համար կազատազրկեն

Իտալիայում Հոլոքոստի ժխտման համար կազատազրկեն

Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատն ընդունել է օրենք, որով Հոլոքոստի ժխտման, ինչպես նաև ցեղասպանական այլ հանցագործությունների, այդ թվում՝  ընդդեմ մարդկության ու ռազմական, սպառնում է 2-6 տարվա ազատազրկում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես գրում է il Giornale-ին , քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի, օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 237 պատգամավոր, դեմ է արտահայտվել 5-ը, ձեռնպահ մնացել՝ 102-ը: 

«Ընդունելով այս օրենքը,  խորհրդարանը մտադիր է լուծել ռասսայական զրպարտության ամենից նուրբ, «սայթաքող» կերպարանքն ունեցող խնդիրը, ինչպես նաև քսենոֆոբիայի, հակասեմիտական տրամադրությունների, և ոչ միայն, որոնք որպես կանոն հանգեցնում են ատելության սրման»,-մեկնաբանել է Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Կյարա Գրիբաուդոն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում