Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ձեռնամուխ կլինի Հալեպի ազատագրմանը. Սիրիայի դեսպան

Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ձեռնամուխ կլինի Հալեպի ազատագրմանը. Սիրիայի դեսպան

Սիրիայի բանակը մոտ ժամանակներս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ առաջ կշարժվի Հալեպի ուղղությամբ, որպեսզի զինյալներին դուրս մղի քաղաքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 9-ին հայտնել է Մոսկվայում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Ռիյադ Հադադը:

«Հալեպում տեղի կունենա գլխավոր ճակատամարտը, եւ դրանում հաղթելը կնշանավորի ահաբեկչական բոլոր խմբավորումների պարտությունը: Մոտ ժամանակներս սիրիական բանակը կշարժվի Հալեպի ուղղությամբ եւ ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցության շնորհիվ քաղաքը կազատվի զինյալներից»,- հայտնել է դեսպանը լրագրողներին:

Դիվանագետը ճշտել է, որ սիրիական բանակի գեներալները տեղեկատվություն չեն տարածում ռազմական պլանների վերաբերյալ, այդուհանդերձ, Հադադի խոսքով, «մոտ ժամանակներս կներկայացվի Հալեպի ազատագրման պլանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում