Թուրքիան նախատեսում է խթանել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը

Թուրքիան նախատեսում է խթանել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը

Թուրքիան նախատեսում է խթանել Իրանի հետ էներգետիակայի և այլ ոլորտներում համագործակցությունը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ օրերս վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել է Թուրքիայի կառավարության 65-րդ ծրագիրը, որում հատկապես մեծ տեղ է տրվել Իրանի հետ համագործակցությանը:

Էներգետիկ տնտեսության հարցերով միջազգային ասոցիացիայի (IAEE) նախագահ պորֆեսոր – դոկտոր Քումբարօղլուն միջազգային էներգետիկ համաժողովին մասնակցելու նպատակով Իրանի էներգետիկայի նախարարության հատուկ հյուրի կարգավիճակում այցելել է Թեհրան:

IAEE նախագահը Իրանում մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիակայի ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարության ծրագրում Իրանին մեծ տեղ հատկացնելու հանգամանքը դրական արձագանք է գտել էներգետիկայի և էկոնոմիկայի շրջանակներում:

«Այն պատվիրակությունները, որոնց հետ հանդիպեցինք, մեծ սպասելիքներ ունեն մասնավորապես էներգետիկայի ոլորտում համագործակցությունից», – նշել է Քամբարօղլուն, գրում է  Ermenihaber.am-ը:

Մասնագետի կարծիքով՝ Թուրքիան և Իրանը իրենց նախադրյալները ճիշտ օգտագործելու դեպքում կարող են տարածաշրջանում առաջատար դիրք գրավել էներգետիկայի ոլորտում:

«Իրանցի պաշտոնյաները մեզ հրավիրեցին մասնակցելու միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ հանդիպմանը: Որոշում կայացվեց համատեղ հանձնաժողով և աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այս նոր կառույցն իր առաջին քայլերը կանի երկու երկրների էներգետիկ տնտեսական կառույցների միջոցով: Հուսով եմ, որ Թուրքիան էլ արագորեն կառուցողական քայեր կկատարի կառավարության ծրագրում նախանշված տեսլականի ուղղությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում