Հայաստանն ու Եվրոպայի խորհուրդն ստորագրել են ՀՀ-ում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը

Հայաստանն ու Եվրոպայի խորհուրդն ստորագրել են ՀՀ-ում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև այսօր ստորագրվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը: Ճանապարհային քարտեզի ստորագրմամբ կողմերը ստանձնում են Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը: Կողմերը պարտավորվում են նաև համատեղ աշխատանքով կյանքի կոչել ճանապարհային քարտեզը` Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351 (2014թ.) խորհրդատվությունն իրագործելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստաթղթի ստորագրման արարողության շրջանակներում ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնել է Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Հայաստանի իշխանությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցության համար մեդալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում