Վրաստանը չունի այն մեծ կախվածությունը Ռուսաստանից, որը եղել է. Կվիրիկաշվիլի
![Վրաստանը չունի այն մեծ կախվածությունը Ռուսաստանից, որը եղել է. Կվիրիկաշվիլի](https://times.am/v3/wp-content/uploads/2016/06/80ecab0693931934570619e131dc3009.jpg)
Նմանատիպ
Վրաստանը չունի այն մեծ կախվածությունը Ռուսաստանից, որը եղել է, քանի որ երկրին էներգակիրների մատակարարումների մեջ ռուսական կողմի բաժինը 10 տոկոսից պակաս է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Միջազգային էներգետիկական խորհրդաժողովի ընթացքում, որը հունիսի 9-ին տեղի է ունեցել Թբիլիսիում, պատասխանելով հարցերին, Կվիրիկաշվիլին արծարծել է «Գազպրոմի» եւ Վրաստանում ռուսական քարոզչության ուժեղացման հետ կապված թեմաները:
Նա նշել է, որ «Գազպրոմի» հետ բանակցություններ են անցկացվել 40 տոկոսով աճած էներգետիկական պահանջմունքները բավարարելու շուրջ, որոնք ավարտվել են լրացուցիչ ծավալով գազի մատակարարումների վերաբերյալ SOCAR-ի հետ համաձայնագրի կնքմամբ:
Ուստի, ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, «Գազպրոմի» հետ բանակցությունների հետ կապված բոլոր ելույթները քաղաքական շահարկում էին եւ չէին համապատասխանում իրականությանը: Վրաստանը շարունակում է ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, հավելել է Գեորգի Կվիրիկաշվիլին, հաղորդել է Sputnik-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում