Գեներալ Բրիդլավը հորդորել է ՆԱՏՕ-ի երկրներին՝ կարգավորել երկխոսությունը Ռուսաստանի հետ

Գեներալ Բրիդլավը հորդորել է ՆԱՏՕ-ի երկրներին՝ կարգավորել երկխոսությունը Ռուսաստանի հետ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման օգտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Defense News-ին: Նրա խոսքով՝ դա կօգնի խուսափել Եվր ոպայում լարվածության հետագա սաստկացումից:

«Անհրաժեշտ է որոշակիորեն, այլ ոչ թե ի միջի այլոց ձեռնամուխ լինել Ռուսաստանի հետ հաղորդակցության որակյալ ուղիների ստեղծմանը… Հարկավոր է կառուցողական երկխոսություն սկսել Մոսկվայի հետ»,- ասել է Բրիդլավն, ընդգծելով, որ նախաձեռնողի դերում պետք է հանդես գա ՆԱՏՕ-ն:

Բրիդլավը ենթադրել է, որ Ռուսաստանի հետ մաքուր էջից հարաբերությունների կառուցմամբ կարող է զբաղվել ԱՄՆ-ի նոր վարչակազմը, որը կսկսի աշխատել այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում