Կրեմլը չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում

Կրեմլը չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել է, որ Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում:

«Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Մենք չենք բացառում, որ նման հանդիպում կկայանա: Այն դեպքում, երբ դա վերջնականապես հաստատվի, մենք տեղեկատվություն կտրամադրենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Սանկտ Պետերբուրգում կկայանա արդյոք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը եւ, եթե այո, նշանակում է արդյոք, որ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում