ԵՄ-ն պետք է ձգտի ընդհանուր տնտեսական գոտի ստեղծել Ռուսաստանի հետ. Մերկել
10/06/2016 14:42
Նմանատիպ
Եվրամիությունը երկարաժամկետ հեռանկարում պետք Է ձգտի ընդհանուր տնտեսական գոտի ստեղծել Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հունիսի 10-ին ելույթ ունենալով «Գերմանական ընտանեկան ֆիրմաների օրը» խորհրդաժողովում:
«Հարկ է, որ մենք աստիճանաբար շարժվենք դեպի այդ նպատակը»,- ասել է կանցլերը: Նա վերստին ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, այլ կախված են Մինսկի համաձայնությունների կատարումից, որոնք, Մերկելի կարծիքով, սահմանափակիչ միջոցները «հանելու բանալի են», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում