Ոչ թե միայն արտադրենք դոկտորներ, այլ գյուտը դարձնենք տնտեսության մաս. Թևան Պողոսյան

Ոչ թե միայն արտադրենք դոկտորներ, այլ գյուտը դարձնենք տնտեսության մաս. Թևան Պողոսյան

Եթե ցանկանում ենք, որ Հայաստանում գիտությունը զարգանա, պետք է այն կապակցել տնտեսությանը: Այսինքն՝ ոչ թե միայն արտադրենք գիտության թեկնածուներ, դոկտորներ, այլև նրանց գյուտը կյանքի կոչելով, դարձնենք տնտեսության մաս, եթե դրանք կան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Թևան Պողոսյանը:

«Պիտի գիտության 300 թեմա ֆինանսավորվեր, ֆիանանսավորվել է 170-ը, 65 միլիոն էլ տնտեսել են: Մենք պիտի գիտությանը զարկ տանք, դուք տնտեսում ե՞ք»,-նկատեց նա՝ խոսելով բյուջեի կատարողականից:

Ըստ  Պողոսյանի` երբ խոսում են բյուջետային կրճատումների մասին, պետք է անպայման պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք ուռճացրել են:

«Նախարարը, որն արդյունք չունի,  տեղակալին է ուղարկում խոսելու՝ հրահանգելով, որ թվերից էն կողմ բան չխոսա»,-լրացրեց պատգամավորը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կարծիք կա, որ կառավարությունում ընթացող օպտիմալացման ծրագիրը և մի շարք գերատեսչություններում տեղի ունեցող կրճատումները PR-ի համար են, Պողոսյանն ընդունեց, որ դրա կարիքը կա, մյուս կողմից չի բացառվում, որ ունենք ծառայությումնների որակի անկում. «Կարող են ասել` եթե պետք է 10 օր առաջ պատասխան տանք որևէ հարցի, հիմա չենք կարող այդքան ժամանակում տալ, քանի որ համապատասխան թվով մարդ չունենք: Պետք է հասկանանք` արդյոք դա՞ է մեր նպատակը, որ ծառայության որակն ընկնի, եթե` ոչ, ապա ո՞վ է ուռճացրել այս ամբողջ համակարգը: Պետք է պատասխանատվություն կրեն մարդիկ, և միայն խոսքով չլինի այդ ամենը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում