Ալիեւը ճիգեր է գործադրում Հիլարի Քլինթոնի զինակիցների հետ շփումները կարգավորելու համար

Ալիեւը ճիգեր է գործադրում Հիլարի Քլինթոնի զինակիցների հետ շփումները կարգավորելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լոբբիստական կազմակերպություններ է վարձում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի զինակիցների հետ շփումները կարգավորելու համար` փորձելով գրավել ամերիկյան ժողովրդավարության վստահությունը եւ ցույց տալ իր լոյալությունն Արեւմուտքին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է բրիտանական Real Independent News & Film կայքը:

Կայքն Ալիեւին համարում է այն բռնապետ առաջնորդներից մեկը, որոնք կարծում են, թե կկարողանան կառավարել հնարավորինս երկար, եթե միայն համոզեն ԱՄՆ-ին իրենց լոյալության մեջ:

Կայքը նշում է, որ Իլհամ Ալիեւը նախագահական պաշտոնը ժառանգել է իր հորից` Հեյդար Ալիեւից 2003 թվականին եւ երկիրը ղեկավարում է մինչ օրս:

Նշվում է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս հայտարարել են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների աղետալի վիճակում գտնվելու մասին, որտեղ շատ քաղբանտարկյալներ, քաղաքացիական ակտիվիստներ եւ անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ենթարկվում են բռնությունների եւ կալանքի:

Նշվում է նաեւ, որ Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների հետազոտության գծով նախագիծը (OCCRP) Իլհամ Ալիեւին անվանել է տարվա ամենակոռումպացված առաջնորդ, նրա անունը հիշատակվում է նաեւ սկանդալային պանամական փաստաթղթերում: Սպիտակ տունը, ԵԱՀԿ-ը եւ այլ կազմակերպություններ տարվա ընթացքում քննադատել են Բաքվին մարդու իրավունքների ոլորտում սարսափելի վիճակի պատճառով:

«Սակայն նախագահ Ալիեւը գիտեր, որ հեշտ կլինի Արեւմուտքին իր լոյալությունը ցուցադրելու օգնությամբ հեշտությամբ «գնել» ամերիկյան ժողովրդավարության վստահությունը: Այսպիսով, նա միաժամանակ մի քանի ամերիկյան լոբբիստական ընկերություն է վարձել, որոնցից ամենաազդեցիկները հանդիսանում են Tool Shed Group, Roberti Global, DCI Group եւ Podesta Group ընկերությունները», -հայտնում է կայքը` նշելով, որ DCI Group ընկերությունում անգամ AZ LLC անվանվող հատուկ բաժին կա, որը զբաղվում է «արդարացի Ադրբեջանի» վարկանիշի նախագծմամբ, եւ որում աշխատել են Միթ Ռոմնի եւ Դեբ Ֆիշեր ? ?այտնի ամերիկացի քաղաքական գործիչները:

Կայքը գրում է, որ Իլհամ Ալիեւը կաշառել է որոշ ամերիկյան ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներին, քանի որ գիտեր, որ ՀԿ-երի գործունեությունը որոշիչ դեր է խաղում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ:

Հոդվածի հեղինակի խոսքով` Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի տնօրեն Միրիամ Լանսկոյը շատ ժամանակ է անցկացնում Բաքվում: Բացի այդ, նա մշտապես Ադրբեջանի օգտին հայտարարություններ է արել, երբ խոսք է գնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

«Քաղաքական գիտությունների ամերիկյան միության անդամ, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի դասախոս Բրենդա Շաֆերը զբաղվում է Ադրբեջանի քարոզչությամբ ամերիկյան ԶԼՄ-ներում: Բացի այդ, նա աշխատել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում, որը հանդիսանում է ԱՄՆ-ի ֆինանսական դոնորներից մեկը, եւ բազմիցս ֆինանսավորել է Ադրբեջան ամերիկացի կոնգրեսականների ճանապարհորդությունները:

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն անձամբ է պայմանագիր կնքել լոբբիստական Podesta Group ընկերության հետ, իսկ նրա կինն, իր կաշառատվությունների շնորհիվ վաստակել է Հիլարի Քլինթոնի շրջապատի հատուկ բարեհաճությունը», -գրում է հեղինակը` նշելով, որ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ ծրագրեր կունենա Իլհամ Ալիեւը, եթե Հիլարի Քիլնթոնը դառնա ԱՄՆ-ի նախագահ:

Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը գրում է, որ որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ հանդես են գալիս որպես Ալիեւի «փաստաբաններ՝ ներկայացնելով նրա շահերը» ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի շրջանակներում:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Կարլ Շրեկն ավելի վաղ հայտնել էր, որ 2011-2015 թվականներին Ադրբեջանը ԱՄՆ-ի լոբբիստների վրա 12 մլն դոլարից ավելի փող է ծախսել, իսկ այժմ էլ լոբբիստների վրա փող չի խնայում ծախսել 2016 թվականի փետրվարի սկզբին ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից ներկայացված` «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագծի ընդունումը Կոնգրեսում կանխելու համար, որով պատժամիջոցներ են նախատեսվում մտցնել մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը խախտող Ադրբեջանի պաշտոնատար անձան ց դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում