Վարկային համաձայնագրով կարդիականացվի Վանաձորի և Բագրատաշենի միջև ընկած ճանապարհահատվածը

Վարկային համաձայնագրով կարդիականացվի Վանաձորի և Բագրատաշենի միջև ընկած ճանապարհահատվածը

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 51 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Վանաձորի և Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կմ երկարությամբ հատվածի վերականգնման և արդիականացման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան վարկային համաձայնագիրը քննարկվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ընդգրկվեց հունիսի 13- ին մեկնարկելիք արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Համաձայնագիրը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: «Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 51 միլիոն եվրո գումարի չափով վարկ Վանաձորի և Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կմ երկարությամբ հատվածի վերականգնման ու արդիականացման նպատակով: Ըստ համաձայնագրի արձանագրության նախատեսվում է ճանապարհի վերականագնման և արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում 6,7 կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում 43,9 կմ, Ալավերդու քաղաքային գոտում 3,4 կմ, Ալավերդի-Վ րաստան սահմանի հատվածում 36,3 կմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝է նշեց Առաքելյանը:

Նախատեսվում է շինարարությունը սկսել 2017թ. և ավարտել 2020թ.: Արդիականացվող ճանապարհահատվածի վտանգավոր թունելները ևս կվերանորոգվեն: Արթուր Առաքելյանն ընդգծեց, որ համաձայնագրով շատ հրատապ խնդիր է լուծվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում