Մերկելը եւ Կվիրիկաշվիլին հունիսի 15-ին Բեռլինում կքննարկեն Հարավային Կովկասի իրադրությունը
10/06/2016 18:24
![Մերկելը եւ Կվիրիկաշվիլին հունիսի 15-ին Բեռլինում կքննարկեն Հարավային Կովկասի իրադրությունը](https://times.am/v3/wp-content/uploads/2016/06/c1ccd927b5135212224936d344ef56a3.jpg)
Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 15-ին կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
«Կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադրությունը եւ Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները»,- լրագրողներին ասել է Զայբերտը:
Բանակցությունների արդյունքների շուրջ ծրագրված է հանդիպում լրագրողների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում