Զինված ուժերում մեկնարկում են ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումներ
![Զինված ուժերում մեկնարկում են ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումներ](https://times.am/v3/wp-content/uploads/2016/06/88baa2bd2c3c63f9e6670a6c252426b2-1024x677.jpg)
Նմանատիպ
Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին տեսակապի միջոցով ներգրավված էին բանակային զորամիավորումների, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի զինված ուժերի փոխհագործակցության ու գործողությունների համադրման շրջանակում՝ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Խորհրդակցությունը նվիրված էր զինված ուժերում 2016թ. առաջին ուսումնական փուլի ավարտի շրջանակում մեկնարկելիք ամփոփիչ ստուգումների նախապատրաստական միջոցառումների հստակեցմանը և ստուգումներին ներգրավված սպայակազմի հրահանգավորմանը:
Ամփոփիչ ստուգումների հետ կապված և առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջադրել է որոշակի խնդիրներ ու հորդորել ստուգումներին ներգրավված սպայակազմին լինել խիստ հետևողական և պատշաճ իրականացնել նախատեսված աշխատանքները՝ առավելագույն ուշադրություն դարձնելով մարտական և զորահավաքային պատրաստականության, զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության, զինծառայողների զգոնության ու կարգապահության ամրապնդման միջոցառումների, անցկացված պլանային և հանկարծակի ստուգումների, մարտական հերթապահության կազմակերպման, առաջնագծում կատարված ինժեներական ու ամրաշինական աշխատանքների և առհասարակ առաջին ուսումնական փուլի շրջանակում զինված ուժերի պատրաստության պլանով իրականացված տարաբնույթ այլ միջոցառումների արդյունքների գնահատմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում