«Հրապարակ». Պատգամավորի եղբայրը ոստիկան է ծեծել

«Հրապարակ». Պատգամավորի եղբայրը ոստիկան է ծեծել

«Անանուն աղբյուրը մեզ հայտնեց, որ թիվ 36 ընտրատարածքից ընտրված պատգամավոր ԲՀԿ– ական Մուշեղ Պետոյանի եղբայրը՝ Կարեն Պետոյանը, որը հայտնի է «Կոլ» մականվամբ, ապրիլին ընկերոջ հետ Արթիկի շուկայի մոտ հերթապահություն կատարող ոստիկանի է ծեծի ենթարկել։ Ըստ մեր աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերով, դրանից հետո Պետոյանն ու իր «հանցակիցը» լքել են երկիրը։ Մուշեղ Պետոյանը մեզ հայտնեց, որ եղբայրն իսկապես ապրիլի 15-ին կամ 10-ին գնացել է Անապա, սակայն ծեծկռտուքի մասին լուրերը հերքեց. «Բացառում եմ դա, ինքը մեծ մարդ է, ի՞նչ ծեծկռտուք»։ Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը նույնպես լսել է նման դեպքի մասին, բայց, իր տեղեկություններով, երիտասարդների վիճաբանություն է եղել, որը հարթվել-գնացել է։ Թե ովքեր են եղել, ինքը տեղյակ չէ։ Ոստիկանությունից էլ մեզ ասացին, որ «ձեր ասած անվան հետ կապված»՝ նման դեպք չկա արձանագրված»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում