ԱՄՆ-ն որոշեց ՌԴ-ից գնել РД-180 տիպի տասնութ հրթիռային շարժիչ
11/06/2016 13:49
Նմանատիպ
ԱՄՆ Սենատը համաձայնության է եկել ռուսական РД-180 հրթիռային շարժիչների գնումը շարունակելու հարցում, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ արբանյակների արձակման համար: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է սենատոր Ռիչարդ Շելբին:
«Մենք համաձայնեցրել ենք այդ հարցը՝ գնման գործարք մինչև 2022 թվականը և 18 հրթիռային շարժիչ», -քաղաքական գործչի խոսքը փոխանցում է ՌԻԱ նովոստին:
Հիշեցնենք՝ ապրիլին պարզվել էր, որ ամերիկյան նոր հրթիռային շարժիչի ստեղծման համար կպահանջվի առնվազն 6 տարի:
Հավելենք, որ սենատոր Ջոն Մաքքեյնի նախաձեռնությամբ 2014-ին Կոնգրեսը ռուսական հրթիռային շարժիչներից հրաժարման որոշում կայացրեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում