ԱՄՆ-ն որոշեց ՌԴ-ից գնել РД-180 տիպի տասնութ հրթիռային շարժիչ

ԱՄՆ-ն որոշեց ՌԴ-ից գնել РД-180 տիպի տասնութ հրթիռային շարժիչ

ԱՄՆ Սենատը համաձայնության է եկել ռուսական РД-180 հրթիռային շարժիչների գնումը շարունակելու  հարցում, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ արբանյակների արձակման համար: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է սենատոր Ռիչարդ Շելբին:

«Մենք համաձայնեցրել ենք այդ հարցը՝ գնման գործարք մինչև 2022 թվականը և 18 հրթիռային շարժիչ», -քաղաքական գործչի խոսքը փոխանցում է ՌԻԱ նովոստին:

Հիշեցնենք՝  ապրիլին պարզվել էր, որ ամերիկյան նոր հրթիռային շարժիչի ստեղծման համար կպահանջվի  առնվազն 6 տարի:

Հավելենք, որ սենատոր Ջոն Մաքքեյնի նախաձեռնությամբ 2014-ին Կոնգրեսը ռուսական հրթիռային շարժիչներից հրաժարման որոշում կայացրեց: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում