Աֆղանստանի հյուսիսում զինվորականներն առնվազն 15 զինյալ են ոչնչացրել
11/06/2016 16:22
![Աֆղանստանի հյուսիսում զինվորականներն առնվազն 15 զինյալ են ոչնչացրել](https://times.am/v3/wp-content/uploads/2016/06/2d3ca31263ea26d19902e8bb2465db8c.jpg)
Նմանատիպ
Աֆղանական բանակը հյուսիսային Բահլան նահանգում ռազմական օպերացիայի ընթացքում ոչնչացրել է առնվազն 15 զինյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ աֆղանական զինյալների ներկայացուցիչ Նասրաթուլլա Ջամշիդին տեղեկացրել է նաև առնվազն 5 վիրավոր զինյալի մասին: Նրա խոսքով՝ գործողությունն երն ընթացել են նահանգի երեք շրջաններում և կշարունակվեն այնքան, մինչև բանակն այնտեղից դուրս հանի բոլոր զինյալներին:
Իրավիճակն Աֆղանստանում զգալի վատթարացել է վերջին ամիսների ընթացքում: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որ ավելի վաղ գրավել էր երկրի գյուղական շրջանները, հարձակումներ է իրականացրել նաև խոշոր քաղաքների վրա: Բացի այդ՝ տարածաշրջանում աճել է «Իսլամական պետության» ազդեցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում