Գագիկ Ծառուկյանը դեռևս նույնիսկ չի մտածել առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին. Իվետա Տոնոյան
![Գագիկ Ծառուկյանը դեռևս նույնիսկ չի մտածել առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին. Իվետա Տոնոյան](https://times.am/v3/wp-content/uploads/2016/06/26996191054412e3896912a35eb95401.jpg)
Նմանատիպ
«Պարոն Ծառուկյանը մշտապես անձամբ է խոսում իր նպատակների և ծրագրերի մասին և որոշում կայացնելու դեպքում տեղյակ կպահի հանրությանը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով օրաթերթերից մեկում տեղ գտած հրապարակմանը, թե իշխանական վերնախավում քննարկվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կրկին պատգամավոր դառնալու հարցը:
«Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանը խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկով զբաղված է Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության նախապատրաստական աշխատանքներով, որոնցով անձամբ ինքն է զբաղվում: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն, ապա պարոն Ծառուկյանը դեռևս նույնիսկ չի մտածել այդ ուղղությամբ, քանի որ ինչպես արդեն նշեցի շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց մասին նա այժմ մտածում և հոգ է տանում»,- նշեց Իվետա Տոնոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում