Զորամասի խոհարարները մեղադրվում են զգալի չափով պարենամթերք յուրացնելու մեջ

Զորամասի խոհարարները մեղադրվում են զգալի չափով պարենամթերք յուրացնելու մեջ

N զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանը և Օվսաննա Ադամյանը մեղադրվում են զգալի չափով պարենամթերք յուրացնելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Մհեր Զարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապրիլի 4–ին նա, աշխատանքի մեջ գտնվելով N զորամասում և զբաղեցնելով խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության է եկել պայմանագրային զինծառայող Օվսաննա Ադամյանի հետ և յուրացրել զգալի չափի պարենամթերք, իսկ Օվսաննա Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն օրը նա զբաղեցնելով նույն զորամասի ճաշարանի խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով Մհեր Զարոյանի հետ, յուրացրել է զգալի չափի պարենամթերք։

Ադամյանին և Զարոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում