Մոդրիչ․ Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանն է

Մոդրիչ․ Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանն է

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Marca»-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե Իսպանիայի հավաքականից ու՞մ կհրավիրեր Խորվաթիայի ընտրանի։

-Սերխիո Ռամոսին։ Մեր հավաքականը հենց Ռամոսի նման ֆուտբոլիստի կարիք է զգում։ Չեմ ասում, թե Խորվաթիայի հավաքականի պաշտպանները լավը չեն, պարզապես նրանք չունեն Ռամոսի բնավորությունը։ Այո՛, Ռամոսն իմ ընկերն է, բայց ես նրան դրա համար չէ, որ ընտրում եմ։ Իսպանիայի հավաքականում շատ ընկերներ ունեմ, պարզապես Ռամոսն ինձ համար աշխարհի լավագույն պաշտպանն է,-ասել է Մոդրիչը։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի և Իսպանիայի հավաքականներն ընդգրկված են Եվրոպայի առաջնության նույն խմբում, D խմբում են նաև Թուրքիայի և Չեխիայի հավաքականները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում