Եվրո-2016․ Գերմանիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Եվրո-2016․ Գերմանիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության գլխավոր ֆավորիտներից Գերմանիայի հավաքականը հաղթանակով սկսեց ելույթները Ֆրանսիայում․ խմբային փուլի առաջին տուրում Բունդեսթիմն առավելության հասավ Ուկրաինայի նկատմամբ։

Լիլի «Պյեր Մորուա» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի շատ էին վերահսկում գնդակի տեղաշարժը, սակայն ուկրաինացիները խաղով և գրոհներով առանձնապես չէին զիջում աշխարհի գործող չեմպիոններին։ Հաշիվը բացվեց19-րդ րոպեին․ Թոնի Կրոսի՝ տուգանայինից կատարած փոխանացումից հետո աչքի ընկավ Շկոդրան Մուստաֆին։ Հատկապես խաղակեսի վերջնամասում Միխայիլ Ֆոմենկոյի սաները տպավորիչ գրոհներ կազմակերպեցին, սակայն չկարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։

Երկրորդ խաղակեսում ևս հավաքականներն աչքի ընկան ակտիվ պայքարով, վտանգավոր գրոհներով, սակայն դրանցից միայն մեկը եզրափակվեց գոլով․ վերջնական հաշիվը 92-րդ րոպեին ձևակերպեց Բաստիան Շվայնշտայգերը։

Հիշեցնենք, որ C խմբի մյուս խաղում Լեհաստանի հավաքականը նվազագույն հաշվով առավելության է հասել Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու նկատմամբ։

Եվրո-2016, խմբային փուլ, առաջին տուր, C խումբ

Գերմանիա – Ուկրաինա՝ 2։0
Գոլը՝ Մուստաֆի 19′, Շվայնշտայգեր 90+2′

Հետևեք մեզ նաև Telegram-ում