Անրի. Գերմանիան հաղթողի հոգեբանություն ունի, Ֆրանսիան ու Անգլիան այդ առումով խնդիրներ ունեն

Անրի. Գերմանիան հաղթողի հոգեբանություն ունի, Ֆրանսիան ու Անգլիան այդ առումով խնդիրներ ունեն

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թյերի Անրին խոսել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Գերմանիայի և Ուկրաինայի հավաքականների միջև հանդիպման մասին (2:0)։

-Գերմանիայի հավաքականը հաղթողի հոգեբանություն ունի, իսկ Ֆրանսիան ու Անգլիան խնդիրներ ունեն այդ հարցում։ Այդ ամենն այսպիսի տեսք ունի՝ այսօր մենք կհաղթենք ինչ էլ լինի։ Խաղից առաջ մենք ասում էինք, որ Ուկրաինայի հավաքականի համար շատ դժվար է լինելու, և սպասում էինք, որ գերմանացիները կհաղթեն 2:0 կամ 3:0 հաշվով, բայց հանդիպումն ընթացավ ոչ այնպես, ինչպես բոլորն սպասում էին։ Երկու թիմերն էլ հանդիպման վերջում շատ հոգնած տեսք ունեին,-Անրիի խոսքն է մեջբերում «BBC»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում