Օռլանդոյի սպանդն ապացուցում է ահաբեկչության սպառնալիքի լրջությունն ԱՄՆ-ում. Թրամփ

Օռլանդոյի սպանդն ապացուցում է ահաբեկչության սպառնալիքի լրջությունն ԱՄՆ-ում. Թրամփ

Օռլանդոյի գիշերային ակումբում իրականացված սպանդն ապացուցում է ԱՄՆ-ում իսլամական ահաբեկչության սպառնալիքի լրջությունն ու մասշտաբը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն արել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը: «Գնահատում եմ այն խոստովանությունները, որ ես ճիշտ էի արմատական իսլամական ահաբեկչության կապակցությամբ: Ինձ շնորհավորանքներ պետք չեն: Ես ցանկանում եմ հաստատակամություն ու զգոնություն: Մենք պետք Է շրջահայաց լինենք»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նա սպանդը որակել է «ահավոր միջադեպ» եւ հայտարարել, որ աղոթում է Օլանդոյում զոհվածների համար:

Նրա կարծիքով՝ նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցած սպանդի կապակցությամբ պետք է ընդունի ԱՄՆ-ում իսլամական ահաբեկչության սպառանալիքի լրջությունը կամ պաշտոնաթող լինի:

«Մտադիր է արդյոք նախագահ Օբաման վերջապես արտաբերել «արմատական իսլամական ահաբեկչություն» խոսքերը: Եթե ոչ, ապա նա պարտավոր է անհապաղ խայտառակ կերպով պաշտոնաթող լինի»,- գրել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում