Ռամոս․ Հավաքականում բոլորը մոռանում են «Ռեալի» և «Բարսելոնայի» մասին

Ռամոս․ Հավաքականում բոլորը մոռանում են «Ռեալի» և «Բարսելոնայի» մասին

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն Իսպանիայի հավաքականում մոռանում են ակումբային դիմակայության մասին։

-«Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն Իսպանիայի հավաքականին միանում են մեծ ձգտումներով և հաջողության հասնելու հույսով։ Միասին լավ ենք խաղում։ Բոլորս մեկ նպատակ ունենք, և մեզ միավորում է մեր երկիրը։ Այնպես որ՝ ձգտում ենք հնարավորինս լավ հանդես գալ։ Ազգային ընտրանու կազմում բոլորը մոռանում են ակումբային գերբի մասին,-Ռամոսի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականը մրցելու է Չեխիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ։ Առաջին՝ Իսպանիա-Չեխիա հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում