Դավիդ դե Խեա․ Դեռ չգիտենք՝ ով է լինելու հիմնական դարպասապահը
13/06/2016 12:02
Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի յուրաքանչյուր որոշման դրական արձագանք է տալու։
Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Իսպանիան մրցելու է Չեխիայի հետ, իսկ Վիսենտե դել Բոսկեն դեռ չի հայտարարել՝ ո՞վ է լինելու թիմի հիմնական դարպասապահը՝ Դավիդ դե Խեա՞ն, թե՞ Իկեր Կասիլյասը։
-Մենք դեռ չգիտենք, թե ով է լինելու հիմնական դարպասապահը, սակայն մարզչի յուրաքանչյուր որոշում դրական է լինելու։ Բոլորս պատրաստ ենք և ցանկանում ենք լավ մեկնարկել առաջնությունում,-Դավիդ դե Խեայի խոսքը մեջբերված է «AS»-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում