Ազար․ Բոլորը երազում են հասնել Բուֆֆոնի մակարդակին
Նմանատիպ
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Իտալիայի հետ այսօր կայանալիք խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ գովաբանել է Ջանլուիջի Բուֆֆոնին։
-Կա մի ֆուտբոլիստ, որի հետ բոլորը երազում են խաղալ, սակայն, ցավոք, նրա կարիերան մոտենում է ավարտին։ Խոսքը Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի մասին է։ Նա զարմանալի կարիերա ունի, և բոլոր ֆուտբոլիստները երազում են հասնել այն մակարդակին, որին հասել է Բուֆֆոնը։ Իր կարիերայի ամբողջ ընթացքում Բուֆֆոնը եղել է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։ Ես նրան շատ եմ հարգում,-Ազարի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Բելգիան, Իտալիան, Իռլանդիան և Շվեդիան ընդգրկված են E խմբում։ Բելգիա-Իտալիա հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում