Սփեյթս․ Այլևս չեմ հարգում Ջեյմսին

Սփեյթս․ Այլևս չեմ հարգում Ջեյմսին

«Գոլդեն Սթեյթի» կենտրոնական Մարիզ Սփեյթսը հայտարարել է, որ այլևս չի հարգում «Կլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսին։ Հիշեցնենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքի չորրորդ հանդիպման ժամանակ Ջեյմսն անցել էր Սփեյթսի թիմակից Դրեյմոնդ Գրինի վրայով, ինչից հետո վերջինս հարվածել էր Ջեյմսին։

-Երբ մարզիկը նման բան է անում, կորցնում ես նրա նկատմամբ ունեցածդ հարգանքը։ Լեբրոնի ամբողջ կարիերայի ընթացքում շատ եմ հարգել նրան, բայց նման բան անել մրցակցին որակազրկելու համար․․․ Դա շատ ցածր քայլ է։ Գրինին անտեղի են որակազրկել։ Եթե ինչ-որ մեկը նստի ձեր գլխին, ի՞նչ կանեք։ Ջեյմսը միտումնավոր նման բան արեց, ամեն ինչ նա սկսեց,-Սփեյթսի խոսքը մեբերված է «ESPN»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում