Ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության նպատակով հանձնաժողով է ստեղծվել

Ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության նպատակով հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով 2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում