2017 թվականին ՄԱԿ-ը կփորձի բնակեցնել ռեկորդային 170 հազար փախստականների

2017 թվականին ՄԱԿ-ը կփորձի բնակեցնել ռեկորդային 170 հազար փախստականների

ՄԱԿ-ը 2017 թվականին կփորձի բնակության մշտական վայրում բնակեցնել ռեկորդային թվով փախստականների՝ 170 հազար մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության զեկույցում, որը հրապարակվել Է հունիսի 13-ին:

Խոսքը վերաբերում Է այն փախստականներին, որոնք չեն կարող վերադառնալ տուն կամ Էլ ինտեգրվել այն երկրում, որտեղ նրանք որոշել են բնակություն հաստատել: ՄԱԿ-ի վարչությունում իրենց հերթին անհրաժեշտ են համարում այս կատեգորիայի փախստականներին վերաբնակեցնել երրորդ երկրներում:

Ըստ որում, ՄԱԿ-ի գնահատումների համաձայն՝ փախստականների այս խումբը, որն ամենից շատ վերաբնակեցման կարիք ունի, 2015 թվականին կազմել Է 134 հազար, իսկ 2014 թվականին՝ 104 հազար:

Բացի դրանից, զեկույցում նշված Է, որ 2019 թվականին այդ փախստականների թիվը կարող Է հասնել 1,19 միլիոնի:

Փախստականների թվում, որոնք ՄԱԿ-ի կարծիքով՝ վերաբնակեցման առաջնահերթ իրավունք ունեն, առաջին տեղում են Սիրիայից գաղթածները, որոնք կազմում են ընդհանուր թվի 20 տոկոսը: Հաջորդ տեղերն զբաղեցնում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, Իրաքից եւ Սոմալիից գաղթածները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում