Զարիֆը եւ Շտայնմայերը Բեռլինում կքննարկեն Վիեննայի համաձայնագրերի իրագործումը

Զարիֆը եւ Շտայնմայերը Բեռլինում կքննարկեն Վիեննայի համաձայնագրերի իրագործումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 15-ին Բեռլինում բանակցություններ կվարի Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Ես կարող եմ հաստատել, որ նախարար Շտայնմայերը հունիսի 15-ին կընդունի Իրանի արտգործնախարար Զարիֆին»,-ասել Է նա: Բացի երկկողմ հարաբերություններից, ուշադրության կենտրոնում կլինեն «տարածաշրջանային քաղաքականության հարցերը եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը»,-հավելել Է Շեֆերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում