Շարմազանովը կառավարության մոտ կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք է տեսնում

Շարմազանովը կառավարության մոտ կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք է տեսնում

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նոր չէ, որ սկսվել է և այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այն, որ կառուպցիան ախտ է, որի դեմ պետք է պայքարել, սա փաստ է: Այն, որ կոռուպցիան լրջագույն մարտահրավեր է մեզ համար, մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք: Փետրվարի 12-ի իր ելույթում դրա մասին շ? ?տ խիստ խոսել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Փաստ է նաև այն, որ կառավարությունն ունի քաղաքական կամք այդ խնդիրները լուծելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ այդ պայքարի արդյունքները չեն կարող տեսանելի լինել շատ արագ: Հարցին՝ տեսնո՞ւմ է կոռուպցիայի դեմ պայքարի դրսևորումներ, Շարմազանովը պատասխանեց. «Ես տեսնում եմ քաղաքական կամք և անհրաժեշտություն: Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ իշխանությունը թիրախավորել է: Շատ կարևոր է, որ կառավարությունն արձանագրում է, որ Հայաստանում կան մարտահրավերներ և լրջագույններից մեկը դա կոռուպցիան է: Բավարար կլինեն դրա պայքարի դեմ արդյունքները, կլինեն ընտրություններ, և մեր ժողովուրդը կտա քաղաքական գնահատական»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե խորհրդարանի քննարկմանը ներկայացված հարկային օրենսգրքի հետ կապված դժգոհություններ ունեն Ազգային ժողովի գործարար պատգամավորները՝ Շարմազանովը նկատեց, որ նորմալ է, որ օրենսգրքի հետ կապված կան տարբեր դիքորոշումներ:

«Դա ժողովրդավարության և բազմակարծության վառ օրինակ է: Մենք խրախուսում ենք ներկուսակցական ժողովրդավարությունը, և դրա համար գտնում ենք, որ պետք է լինեն քննարկումներ, որ մինչև երկրորդ ընթերցում կառավարությունն ընդունի մեր պատգամավորների առաջարկները, ինչի արդյունքում մենք առաջին ընթերցում ից հետո կունենանք բոլորովին այլ որակի ընտրական օրենսգիրք՝ հաշվի առնելով մեր պատգամավորների և կառավարության միասնական աշխատանքը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ դա կարող է տարաձանություններ առաջ բերել իշխանության մեջ, Շարմազանովը պատասխանեց, որ պետք չէ վախենալ բազմակարծությունից, քաղաքական դեբատներից, քանի որ ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, որտեղ կան տարբեր կարծիքներ, իսկ այդ կարծիքների բախումից կծնվի ճշմարտությունը: «Իշխանությունը ամուր է, իշխանությունը համախմբված է Նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ և քայլ առ քայլ իրականացնում է իր վրա դրված պարտականությունները՝ լավ, թե վատ, կորոշի ժողովուրդը»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում