Գյումրին պատրաստվում է դիմավորել Հռոմի պապին. Վատիկանի ռադիոյի արձագանքը

Գյումրին պատրաստվում է դիմավորել Հռոմի պապին. Վատիկանի ռադիոյի արձագանքը

Գյումրին արդեն պատրաստվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին Հայաստան, որը կմեկնարկի հունիսի 24-ին և կունենա խիստ հագեցած օրակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն, որի աշխատակիցներն արդեն այցելել են Գյումրի:

Նրանք եղել են Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստանում, որտեղ Վատիկանի ռադիոյի աշխատակիցներին հայտնել են, որ Ֆարցիսկոսի համար հատուկ երգեր են պատրաստում: «Դա մեծ երջանկություն է մեզ համար»,- ասել են քույրերը:

Վատիկանից ժամանած լրագրողները հանդիպել են 72-ամյա Ռոզային, ով նշել է, որ հատուկ կապվածություն է զգում Հռոմի պապի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում