Զինված ուժերի ստորաբաժանումներում մեկնարկել են հսկողական ստուգումներ
13/06/2016 18:18
![Զինված ուժերի ստորաբաժանումներում մեկնարկել են հսկողական ստուգումներ](https://times.am/v3/wp-content/uploads/2016/06/1203e70c417d5b3e1bd986e94970efc1.jpg)
Նմանատիպ
Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերում առաջին ուսումնական փուլի ավարտի շրջանակում հունիսի 13-ին ԶՈւ ստորաբաժանումներում շարային ստուգատեսերի անցկացմամբ մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումներ:
Հսկողական ստուգումների նպատակն է գնահատել զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական պատրաստականությունը, ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, զորքերի ծառայության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման վիճակը:
Տեսական և գործնական պարապմունքների միջոցով գնահատվելու է նաև ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, մարատավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման միջոցների համապատասխանության մակարդակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում