ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները շարունակում են քննարկել Հարկային օրենսգրքի նախագիծը. ՈՒՂԻՂ

ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները շարունակում են քննարկել Հարկային օրենսգրքի նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 100 պատգամավոր:

Արտահերթ նիստը մեկնարկել է հունիսի 13-ին, որի ընթացքում պատգամավորները քվեարկել են ԱԺ ավարտված նստաշրջանի վերջին քառօրյա նիստի ընթացքում քննարկված հարցերը: Հունիսի 10-ի նիստում խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունը:

Այնուհետև պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը: Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումն ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում և կշարունակվի հունիսի 14-ի նիստում:

Կառավարության հրավիրած նստաշրջանի օրակարգում ընդգրկված են 42 օրենքի նախագիծ, 7 միջազգային պայմանագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում