Թրամփն իր 70-ամյակը նշում է նախընտրական հանրահավաքում

Թրամփն իր 70-ամյակը նշում է նախընտրական հանրահավաքում

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որն իր համար ապահովել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելը, հունիսի 14-ին տոնում է 70-ամյակը: Այդ օրը նա հակված չէ հիշելու ապրած տարիները, բայց դրա փոխարեն տրամադրված է խուսափել նախընտրական պայքարում երկարատեւ ընդմիջումներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Չնայած տարիքին, քաղաքական գործիչը չի թուլացնում նախագահական մրցարշավի տեմպը: Հունիսի 13-ին նա կողմնակիցների հետ հանդիպում է անցկացրել Նյու Հեմփշիրի նահանգում, երկրորդն ստիպված է եղել չեղյալ հայտարարել Օռլանդոյում կատարված (Ֆլորիդայի նահանգ) ահաբեկչական գործողության պատճառով, որը 50 մարդու կյանք խլեց: Հունիսի 14-ին հանրապետականը հանրահավաք է կազմակերպում Գրինսբորոյի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) մարզական արենայում: Այս շաբաթ նա ուղեւորություններ է նախատեսել Ատլանտա (Ջորջիայի նահանգ), Հյուսթոն եւ Դալլաս (Տեխասի նահանգ), ինչպես նաեւ Լաս Վեգաս (Նեւադայի նահանգ):

Կլոր տարեթվի առթիվ հունիսի 11-ին երկրպագուները կուռքի համար երգել են «Ծննդյանդ օրը շնորհավոր» երգը: Միլիարդատերը ծիծաղել է եւ ասել, թե «չի ցանկանում լսել դրա մասին» (ծննդյան օրվա):

«Ես ինձ այնպես եմ զգում, ասես 35 տարեկան լինեմ: Եվ դա լավ նորություն է»,- հայտարարել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում