Պուտինի որոշմամբ Ռուսաստանում բանակային զինանոցների ընդգրկուն ստուգում է սկսվել
Նմանատիպ
ՌԴ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հունիսի 14-ին սկսել զինված ուժերի հերթական հանկարծակի ստուգումը, որի ընթացքում պետք է գնահատվի բանակային զինանոցների վիճակը եւ «ռազմական կառավարման առանձին մարմինների» պատրաստվածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
«Մարտական եւ զորահավաքային պատրաստության գնահատման համար այսօր (հունիսի 14-ի) առավոտյան ժամը 7-ից՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որնշմանը համապատասխան, սկսվել է հերթական հանկարծակի ստուգումը»,- ասել է Շոյգուն սելեկտորային խորհրդակցության ժամանակ:
Ստուգումը կտեւի ութ օր՝ մինչեւ հունիսի 22-ը, հավելել է նախարարը:
Մասնավորապես, Շոյգուի խոսքով՝ ստուգման ընթացքում պետք է գնահատվի, թե ինչ չափով է համակարգված բանակը, տեղական իշխանությունները եւ զինկոմիսարիատներն ինչպես են կազմակերպում զոքերի կառավարման դաշտային շարժական կետերը:
«Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի օպերատիվ կազմի աշխատանքի կազմակերպմանը՝ տարբեր բնույթի ճգնաժամային իրավիճակներում զորքերի կիրառումը պլանավորելիս»,- նշել է պաշտպանության նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում