Ամերիկացիները մեկ օրում ավելի քան 2,8 մլն դոլար են հանգանակել հաջակցություն Օռլանդոյի ահաբեկչությունից տուժածների

Ամերիկացիները մեկ օրում ավելի քան 2,8 մլն դոլար են հանգանակել հաջակցություն Օռլանդոյի ահաբեկչությունից տուժածների

ԱՄՆ-ում հատուկ բարեգործական հաշիվ է բացվել Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում իրականացված ահաբեկչությունից տուժածներին աջակցելու համար: Մեկ օրում ամերիկացիներին հաջողվել է հավաքել արդեն ավելի քան 2,8 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է GoFundMe բարեգործական հիմնադրամի կայքը:

Միջոցների հանգանակման ներկայիս արշավը կարող է ամենախոշորներից մեկը դառնալ վերջին ժամանակներս, քանի որ դրան արդեն մասնակցել է ավելի քան 62 հազար մարդ: Հիմնադրամի տվյալներով՝ Pulse Victims Fund բարեգործական արշավի սկսվելուց հետո առաջին 30 ժամում միջին հաշվով ամեն րոպե Օռլանդոյում ահաբեկչական գրոհից տուժածների աջակցման հաշիվը համալրվում է 1231 դոլարով:

Արշավի կազմակերպիչները հավաստիացնում են, որ «հավաքված գումարի յուրաքանչյուր ցենտն ուղղակիորեն տրամադրվելու է ահաբեկչական գրոհից տուժածներին կամ էլ զոհվածների ընտանիքներին»: Նրանք ակնկալում են, որ բարեգործական ակցիայի ընթացքում կհաջողվի հավաքել առնվազն 5 մլն դոլար:

Florida Pulse ակումբի վրա հարձակումը կատարվել է հունիսի 12-ին: Աֆղանական ծագումով 29-ամյա ամերիկացի Օմար Մատինն սպանել է 50 մարդու: Ակումբի 53 այցելուներ վերքեր են ստացել, նրանցից հինգը ծանր վիճակում են: Սպանդը ամենաարյունալին է համարվում ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ:

Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ Մատինը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նա սպանվել է ոստիկանության կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում