ԱՄՆ-ը առաջին անգամ «Ապաչ» ուղղաթիռ է կիրառել ԻՊ-ի զինյալների դեմ

ԱՄՆ-ը առաջին անգամ «Ապաչ» ուղղաթիռ է կիրառել ԻՊ-ի զինյալների դեմ

ԱՄՆ-ի բանակն առաջին անգամ «Ապաչ» հարվածային ուղղաթիռ է կիրառել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես պատմել է Պենտագոնի ղեկավար Էշ Քարթերը, զինյալների կողմից վերահսկվող Մոսուլ քաղաքից ոչ հեռու իրականացված գործողությանը մասնակցել է երկու «Ապաչ»: Դա առաջին անգամ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հավանություն տվեց ԻՊ-ի դեմ հարձակողական գործողություններում հարվածային ուղղաթիռների օգտագործմանը:

Քարթերը չի հրապարակել գործողության մասնրամասները եւ միայն հայտարարել է, որ դա Մոսուլի ազատագրման պլանի բաղկացուցիչ մասն է:

ԱՆ-64 «Ապաչը» ամերիկյան հիմնական հարվածային ուղղաթիռն է: 1979 թվականից սպառազինության մեջ գտնվող երկտեղանոց ուղղաթիռը զրահով է պաշտպանված մինչեւ 23 միլիմետր տրամաչափի արկերից եւ կարող է մարտական գործողություններում կիրառվել օրվա բոլոր ժամերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում