Հասարակության 43 տոկոսն ապրիլյան գործողություններից տեղեկացել է շրջապատից. Հարցում

Հասարակության 43 տոկոսն ապրիլյան գործողություններից տեղեկացել է շրջապատից. Հարցում

Ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ հայաստանյան հասարակության գերակշիռ մասը տեղեկություն ստացել է հեռուստատեսությունից՝ 85.1 տոկոս, 44 տոկոսը՝  Ֆեյսբուքից, 43.8 տոկոսը՝ շրջապատից, 19.7 տոկոսը՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից և 15.1 տոկոսը` լրատվական կայքերից: Այս մասին են վկայում «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հարցման արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է մայիսի 13-24-ը՝  ՀՀ ողջ տարածքում և 1106 չափահաս քաղաքացիների շրջանում: Ի դեպ, ինչպես  լրագրողներին տեղեկացրեց կազմակերպության հայաստանյան  ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը,  հարցվողները հնարավորություն են ունեցել ընտրել միանգամից մի քանի տարբերակ:

Նույն հարցման տվյալներով՝ հասարակությունն այդ օրերին գերատեսչություններից ամենաբարձրը գնահատել է Առողջապահության նախարարությունը (4.4) և ՀՀ ՊՆ (4.5) և ՊԲ լրատվական ծառայությունները (4.2):

/disc/14-06-16/f2cc790ec6e3e00971ead12e7728727b.jpg

 

/disc/14-06-16/13371cffd11fd22fd2b66899bfdd969b.jpg

 

/disc/14-06-16/509202d38585277a4ed228ad8173e12e.jpg

Հավելենք, որ «Գելլափ Ինթերնեյշնլ» -ի 2014-ի օգոստոսյան և 2016-ի ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ հարցումների արդյունքների համեմատությունից պարզվել է , որ  բանակի նկատմամբ վստահությունն աճել է 2,7 տոկոսով:

Այն, որ հասարակության մոտ 43.8 տոկոսն մարտական գործողությունների մասին տեղեկություն ստացել է շրջապատից, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մտահոգիչ չի համարում: Ըստ նրա՝ տարբեր մարզերում իրավիճակային պատկերը տարբեր է: 

«Իհարկե, ցանկալի է, որ հեռուստատեսությունը և կայքերն ավելի շատ լինեն: Նույնիսկ Ֆեյսբուքից  տեղեկանալու այս բարձր տոկոսը  դրական չեմ համարում: Ավելի ճիշտ է, որ որպես տեղեկատվական աղբյուր լինի հեռուստատեսությունը, պաշտոնական կայքերը, կայքերը, քան շրջապատը: Հետաքրքիր կլիներ գումարված ցուցանիշը տեսնեինք, թե ինչ պատկեր է», – ասաց Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդհանուր առմամբ դրական համարելով  հարցման արդյունքը. «Սա հանրության ձայնն է, որով էլ մենք տեսնում ենք մեր ձեռքբերումներն ու թերացումը: Իհարկե, առողջ դաշտը գերակշռում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում