ՀՀ-ում 17.2 տոկոսն ապրիլյան պատերազմի հրահրող է համարում ՌԴ-ին, 14.5 -ը՝ ԱՄՆ-ի. Հարցում

ՀՀ-ում 17.2 տոկոսն ապրիլյան պատերազմի հրահրող է համարում ՌԴ-ին, 14.5 -ը՝ ԱՄՆ-ի. Հարցում

Ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո «Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչության հետազոտության  արդյունքներով Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը վստահ է, որ ՀՀ զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակն ունակ կլինեն հակահարված հասցնելու ադրբեջանական բանակի գործողություններին դրանց կրկնության դեպքում:

Մասնավորապես, հարցվողների 61.4 տոկոսն ասել է` «լիովին վստահ եմ, որ հակահարված կտան», 31.3 տոկոսը` «ավելի շուտ վստահ եմ»: Ընդհանրապես վստահ չէ հարցվողների 0.7 և ավելի շուտ վստահ չէ 4.8 տոկոսը:

/disc/14-06-16/23847241e947147aeab27a2e9a420e96.jpg

«Ինչպես եք գնահատում ﬔր բանակի պատրաստվածությունը, հմտությունը նման լայնածավալ հարձակմանը հակազդելու տեսանկյունից» հարցին 40.1 տոկոսը պատասխանել է` «լիովին պատրաստված է», 44.3 տոկոսը` «ավելի շուտ պատրաստված է», այսինքն` 84.4 տոկոս պատրաստված են համարում:

Միայն 11.1 տոկոսը պատասխանել է «ավելի շուտ պատրաստված չէ» և 3.3 տոկոսը` «ընդհանրապես պատրաստված չէ»:

/disc/14-06-16/a6067a4a654632803a3c959effdb5ef9.jpg

1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենացածր, իսկ 5-ն աﬔնաբարձր գնահատականն է, հարցմանը մասնակցածները գնահատել են քառօրյա պատերազﬕ ընթացքում «քաղաքացիների` բանակին օգնելու պատրաստակամությունը»` 4.9 բալ, նույնքան «զինծառայողների մարտական ոգին»,«զինծառայողների ռազմական պատրաստվածությունը»` 4.6 բալ և «ՀՀ պաշտպանության բանակի և ԼՂՀ բանակի անհրաժեշտ ռազմատեխնիկայով հագեցվածությունը»` 3.2 բալ:

/disc/14-06-16/8ee2c3d66e1c5c8e2cdb5d3dbff18aaa.jpg

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի արտաքին գործոններին, հարցվողների մեծամասնության՝ 46.7 տոկոս-ի  կարծիքով Ադրբեջանը նախահարձակ է եղել  արտաքին ուժերի թելադրմամբ, 32.5 տոկոսը  կարծում է, որ Ադրբեջանը հրահրում է պատերազմական իրավիճակ, որպեսզի քողարկի ներքին խնդիրները, 27.5 տոկոսի կարծիքով` Ադրբեջանը, գիտակցելով, որ տանուլ է տալիս բանակցային  գործընթացում, փորձում է պատերազﬕ ﬕջոցով լուծել հարցը, 18.6 տոկոսն էլ այն կարծիքին է, որ Ադրբեջանն  օգտվել է ՀՀ ներքաղաքական իրավիճակից, իսկ 28.1 տոկոսն էլ ապրիլյան պատերազմի պատճառ է համարել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զինումը:

/disc/14-06-16/ee6271c0ddf583e8de3c2f8c580bc9dc.jpg

Ուղղորդմանը, թե կոնկրետ որ երկրներն են հրահրել ապրիլյան պատերազմը, հարցվողների 81.3 տոկոսն ասել է, որ դա արվել է Թուրքիայի կողմից, 17.2 տոկոսը` Ռուսաստանի կողմից, 14.5 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի,  33 տոկոսն էլ վստահ է, որ դա իրականացվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ:

/disc/14-06-16/8251e422e4d4333be8e79f6c35cbb9d5.jpg

Հետազոտությունն անցկացվել է մայիսի 13-24-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 1106 մարդու շրջանում:


Հետևեք մեզ նաև Telegram-ում