Զ.Մնցականյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Էստոնիայի ղեկավարության հետ
Նմանատիպ
Հունվարի 25-ին աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Այցի շրջանակներում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Էստոնիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև:
ԱԳ նախարարի տեղակալ Մառտ Լաանեմաեի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, իրավապայմանագրային և այլ հարցեր: Երկուստեք արձանագրվեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստան–ԵՄ հարաբերություններին և 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ–Արևելյան գործընկերություն գագաթաժողովին: Ծավալուն քննարկումներ կայացան բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրներին:
Այցի շրջանակներում քննարկումներ անցկացվեցին Արևելյան գործընկերության Էստոնական կենտրոնում Էստոնիայի դիվանագիտական դպրոցի և էլ.կառավարման ակադեմիայի ներկայացուցիչների հետ’ Հայաստանում ընթացող զարգացումների, Արևելյան գործընկերություն համագործակցության շրջանակներում Հայաստանին վերաբերող հարցերի վերաբերյալ: Էստոնական կողմն առաջարկություններ ներկայացրեց Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ’ հաշվի առնելով նախկինում համատեղ աշխատանքի արդյունավետ փորձը:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Էստոնիայի Ռիյկիկոգուի (խորհրդարան) նախագահի առաջին տեղակալ տիկին Լայնե Ռանդյարվի հետ: Հանդիպմանը կողմերը երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կարևորեցին խորհրդարանական համագործակցության ակտիվացման, փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Էստոնիայի խորհրդարանում փոխնախարար Մնացականյանը հանդիպումներ ունեցավ նաև Էստոնիա–Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդմայի և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Կրիստինա Օյուլանդի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում