Հռոմի պապն ավարտեց այցն առաջին քրիստոնեական երկիր և արդեն կիսվել է տպավորություններով (տեսանյութ, ֆոտո)
Նմանատիպ
20.30
«Ուրախ եմ Հայաստան այցելելու համար: Մի երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, և շնորհակալ եմ բոլորին ջերմ ընդունելության համար», – Հռոմի սրբազան քահանայապետը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում:
18:15
Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա հագեցած օրակարգը սպառված է. «Զվարթնոց» օդանավակայնում տեղի է ունենում Պապի ճանապարհման արարողությունը: Սրբազան քահանայապետին ճանապարհելու էին եկել ՀՀ Նախագահը, Առաջին տիկինը, Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների այլ ներկայացուցիչներ:
17:00
Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի «Առաջին քրիստոնյա երկիր» ուխտագնացության վերջին հանգրվանը Խոր Վիրապն ՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկը: Այստեղ Սրբազան քահանայապետը և Ամենայն Հայոց կաթողիկոսը միասին առ Աստված աղոթք բարձրացնելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի և հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ՝ որպես Խաղաղության ուղերձ:
Այնուհետ տեղի կունենա Հրաժեշտի արարողություն և Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` վերադառնալու Հռոմ:
Հռոմի Պապ Ֆրանցիկոսի Հայաստան այցի վերջին՝ 3-րդ օրվա ժամանակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում