ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հայտնել է, թե որ դեպքում հնարավոր կլինի ուղիղ չվերթներ իրականացնել ՀՀ և ԱՄՆ միջև (Տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթների իրականացումը տնտեսական և բիզնես գործոնների վրա պետք է հիմնված լինի, Aysor.am-ին և «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:
«Ես կցանկանայի այդ հավանականությունը տեսնել: Եթե դա լինի, ապա այն կլինի բիզնես որոշում: Մենք տեսնում ենք այն բարեփոխումները, որ արվել են Հայաստանում բաց երկնքի քաղաքականության ոլորտում: Դա հնարավություն է տալիս շատ թռիչքներ իրականացնել Հայաստանից և հակառակ ուղղությամբ», – ասաց Բրիջիթ Բրինքը՝ պատասխանելով հարցին, թե հավանականություն կա՞ արդյոք ուղիղ չվերթներ իրականացնել Հայաստանի և ԱՄՆ միջև:
«Այդ որոշումը հիմնված կլինի տնտեսական և բիզնես գործոնների վրա: Երբ Հայաստանի տնտեսությունը, տուրիստական բիզնեսը աճի, եթե Հայաստանը դառնա տարածաշրջանի առաջատարը, ինչը կլինի ֆանտաստիկ, երբ վերացվեն պոտենցիալ խոչընդոտները՝ ինչպիսիք են կոռուպցիան, դատական համակարգը լինի անկախ, տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն, այդ դեպքում ամեն ինչ հնարավոր է: Մենք աջակցում ենք Հայաստանին ընտրության հնարավորությունների հարցում և որպես կառավարություն անում ենք այն, ինչ կարողանում ենք, բայց դա բիզնես որոշում է և կկայացվի բիզնեսի գործոններից ելնելով», – հայտարարեց Բ.Բրինքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում