Հայտնի են բանակային թեմայով ֆոտոմրցույթի հաղթողները (լուսանկարներ)

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ’ «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը (հիմնադիրներն են www.facebook.com/MerBanaky հասեցով գրանցված «Մեր բանակը» էջի ադմինիստրատորները) կազմակերպել էր լուսանկարների մրցույթ:

Մրցույթին ներկայացված լուսանկարները տեղադրվել են «Մեր բանակը» էջում և մինչև հունվարի 26-ը անցկացվել է հանրային քվերակություն: Այժմ հայտնի են քվեարկության արդյունքում հաղթած լուսանկարները, որոնք որոշվել են օգտատերերի «Like»-երի առավելագույն քանակով և մեկնաբանություններով:

«Ես եմ իմ երկրի զինվորը» անվանակարգում.
1-ին հորիզոնական՝ Էդգար Բարսեղյան, 1,189 Like, 43 մեկնաբանություն
2-րդ հորիզոնական’ Գրիշա Բալասանյան, 1,167 Like, 28 մեկնաբանություն
3-րդ հորիզոնական’ Աննա Մելիքսեթյան, 795 Like, 138 մեկնաբանություն

«Խաղաղության զինվորը» անվանակարգում.
1-ին հորիզոնական’ Սարո Բաղդասարյան, 1579 Like, 175 մեկնաբանություն
2-րդ հորիզոնական’ Դավիթ Ալեքսանյան 1341 Like, 156 մեկնաբանություն
3-րդ հորիզոնական’ Արտակ Գևորգյան 766 Like, 31 մեկնաբանություն

Մրցանակների հանձման միջոցառումը տեղի կունենա հունվարի 31-ին’ ժամը 14:00-ին «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» զենքի և զինամթերքի խանութում (Մամիկոնյանց փող. 60):

Հիշեցնենք, որ մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում կա 3 մրցանակային տեղ.
1-ին տեղի համար’ 50 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,
2-րդ տեղի համար’ 30 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,
3-րդ տեղի համար’ 20 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից:
Բացի այդ, հաղթողները կստանան նաև «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» և «200 հայ զորավարներ» գրքերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում