«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլին, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Միլանում», համոզված է՝ արժանանալու է «Ոսկե գնդակ» մրցանակին։
-Վերջին երկու տարիներին ես բարձր մակարդակով չեմ խաղացել։ Ֆիզիկապես լավ վիճակում չեմ եղել, և եղել են այլ խնդիրներ, որոնց պատճառով իմ ափսեի մեջ չեմ եղել։ Անտոնիո Կոնտեն ճիշտ որոշում է կայացրել՝ ինձ հավաքական չհրավիրելով․ նրա փոխարեն ես ևս նույնը կանեի։ Իսկական Բալոտելլիին յուրաքանչյուր մարզիչ կհրավիրի հավաքական։
Այժմ իմ խաղը կարելի է «5» գնահատել, բայց աստիճանաբար ես կհասնեմ «10»-ի։ Մի օր ես կարժանանամ «Ոսկե գնդակի»։
Որտե՞ղ եմ խաղալու հաջորդ մրցաշրջանում։ Հույս ունեմ՝ «Լիվերպուլը» չի վաճառի տրանսֆերս,-Բալոտելլիի խոսքը մեջբերված է «Tuttomercatoweb»-ից։