Պետք է հաղթի ուժեղագույնը. ՀԱՕԿ-ը ակտիվ աշխատում է դոպինգի դեմ պայքարում (տեսանյութ)

Ռիոյի Օլիմպիական խաղերին նախորդող իրադարձությունները մեծ իրարանցում են առաջացրել համաշխարհային սպորտում: Միջազգային օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը լուրջ պայքար են սկսել դոպինգի դեմ, որի պատճառով հարյուրավոր մարզիկներ որակազրկվել են և չեն մասնակցի Օլիմպիական խաղերին: Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես ակտիվ ու ծավալուն աշխատանքներ է իրականացնում դոպինգի դեմ պայքարում:

«Տարին տարվա վրա հակադոպինգային պայքարի խնդիրներն ու ծավալներն ավելի մեծանում են, ավելի կարևոր են դառնում: Մենք կողմնակից ենք միասնական պայքարելու, հնարավորություն չտալու անարդարացի պայքար մարզաշխարհում: Բոլորը պետք է հավասարաչափ հնարավորություն ունենան, հավասարափաչ արդարացի մրցակցություն լինի: Պետք է հաղթի ուժեղագույնը»,- այս մասին հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում