21.1 C
Yerevan

Լևոն Մկրտչյանն այցելել է Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային

2023 թվականի հունիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ...

Մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ

Հայաստան այս տարի մայիս ամսվա ընթացքում ժամանել է 176...

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հուլիսի 4-ին այցելել է Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ: Նախարարը մասնաճյուղի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի գործունեությանը, ուսումնառության պայմաններին և կրթական ծրագրերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, ծանոթացել է բուհի ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, հետաքրքրվել դիմորդների թվաքանակով: Նախարարը եղել է նաև բուհի գրադարանում, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն օգտվել Մոսկվայի պետական համալսարանի գրադարանից, այդ թվում` մեծածավալ էլեկտրոնային պաշարներից: Բուհական ենթակառուցվածքների ծանոթությունից հետո Լևոն Մկրտչյանը բուհի ղեկավարության հետ քննարկել է բուհի զարգացման հեռանկարները և զարգացման ծրագրերը:

Համալսարանի Երևանի մասնաճյուղում, որի դասախոսական կազմը հիմնականում բաղկացած է Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետներից, 2015-16 ուսումնական տարում սովորում է 65 ուսանող, նախապատրաստական կուրսում` ավելի քան 50 դիմորդ: Դասընթացներն անցկացվում են 7 մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, էկոնոմիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբանություն և միջազգային հարաբերություններ, բժշկական գործ:

spot_imgspot_img